BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սիրիան և սիրիայի ժողովուրդն ավելի ծանր ժամանակներ են տեսել և վստահ եմ, որ այս փուլն էլ պատվով կհաղթահարեն

Սիրիան և սիրիայի ժողովուրդն ավելի ծանր ժամանակներ են տեսել և վստահ եմ, որ այս փուլն էլ պատվով կհաղթահարեն
02.12.2024 | 19:33

Սիրիայում պրոթուրքական ահաբեկչական խմբերի հարձակումների ֆոնին, Իսրայելը ևս, Սիրիայի մի քանի տեղամասում հարվածներ է հասցրել:

Իհարկե, ահաբեկչական այս հարձակման թեման Իսրայելին միայն առիթից օգտվելու և հարվածներ հասցնելու համատեքստում չի հետաքրքրում:

Ի դեպ, Սիրիայում ևս, «փեյջեռային օպերացիա» է իրականացվել, որի վնասների և մասշտաբների մասին հստակ տեղեկություններ չկան:

Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից, տեսանելի մասով, բավականին ակտիվ են գործում ռուսական ավիացիան և Իրանի` արտերկրում օպերացիաների համար պատասխանատու կառույցը, սակայն ակնհայտ է, որ թե´ ռուսական, թե´ իրանական կողմն առավել ընդգրկուն աջակցություն են ապահովում, ինչն առաջիկա օրերին առավել կընդգծվի:

Ավելին, արդեն լուրեր են տարածվում Սիրիայի իշխանության` Իրանին պաշտոնապես դիմելու մասին, ինչը նշանակում է, որ կողմերը համատեղ գործելու որոշում արդեն ունեն և հիմա ֆորմալ ընթացակարգային հարցերն են լուծվում:

Սիրիայի նախագահի կարճատև այցն էլ ՌԴ առավել թիրախային կդարձնի Մոսկվայի աջակցությունը ինչպես ռազմական, այնպես էլ` դիվանագիտական առումով:

Սիրիան և սիրիայի ժողովուրդն ավելի ծանր ժամանակներ են տեսել և վստահ եմ, որ այս փուլն էլ պատվով կհաղթահարեն:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ